«Հրապարակ». ՀԱԿ-ը Գյումրիում սեփական թեկնածուն առաջադրելու հարցում հայտարարությամբ հանդես չի եկել
Նմանատիպ
«Հրապարակ»-ը գրում է, որ արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, թեեւ Գյումրիում սեփական թեկնածուն առաջադրելու հարցում որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, բայց, հավանաբար, չի մտնի մատի ու մատանու արանքը:
«ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ ասաց, որ, իր տեղեկություններով, որեւէ որոշում առայժմ չկա: «Ես մի առիթով ասել եմ՝ Գյումրիում ընչազուրկներն են շատ, այսինքն՝ որեւէ մարդ քաղաքացիական դերակատարում չունի, քաղաքական ընդհանուր պրոցեսը Գյումրիի համար առանձնահատուկ շեշտադրություն ունի:
Եթե վերեւներում գործընթացները գնում են իշխանությունների համար սահուն սցենարով, նշանակում է արդեն կանխորոշել են, թե ով պիտի լինի քաղաքապետը, իսկ ընդդիմությունն էլ, եթե սցենարը գնում է իշխանական սցենարով, անելիք չունի»,-ասաց Մակեյանը’ նշելով, որ ինքը լավ ծանոթ է քաղաքի նիստուկացին, ընդդիմադիր ընկերներին եւ գտնում է, որ ՀՀ երկրորդ քաղաքի ղեկավարի ընտրություններում ընդդիմությունը չի կարող որեւէ դերակատարում ունենալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում