Մենք կտրականապես դեմ ենք ողբերգության քաղաքականացմանը. Չավուշօղլու

Մենք  կտրականապես դեմ ենք ողբերգության քաղաքականացմանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին` հայտարարելով, իբր հայկական կողմը դրական վերաբերմունք չի ցուցաբերում թուրքական կողմի` մինչ օրս արած առաջարկներին: Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Թուրքմենստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ:

Նա հերթական անգամ հիշեցրել է թուրքական կողմից մշտապես հնչեցվող «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ չարչրկված առաջարկը` նշելով.

«Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը, ինչ էլ լինի»: Չավուշօղլուն, հիշեցնելով նախորդ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանի ուղերձը, նշել է, թե իբր դրանով ողջ աշխարհը տեսել է Թուրքիայի ջանքերը հարաբերությունների կարգավորման հարցում:

«Մենք այս իրադարձությանը նայում ենք մարդկային տեսնակյունից: Մենք նաև կտրականապես դեմ ենք ողբերգության քաղաքականացմանը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Նա ցավով է փաստել, որ Հայաստանի ներսում և դրսում կան անձինք, ովքեր աջակցում են հայկական պետության քաղաքականությանը: Չավուշօղլուն հավելել է նաև, որ ինչպես արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ մյուս նախարարությունները կոորդինացված կերպով քաղաքական, դիվանագիտական և մշակութային պայքար են տանում այս հարցում:

Նա անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ում ընթացող Փերինչեքի դատավարությանը` կարծիք հայտնելով, որ դատավարությունը կապված է ոչ թե Ցեղասպանության, այլ խոսքի ազատության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում