Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտից զոհվել է 8 մարդ

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտից զոհվել է 8 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած երեք ահաբեկչական ակտից, որն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները, նվազագույնը զոհվել է 8 մարդ, վիրավորվել 19-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաընկերությունը:

Ահաբեկիչներն Էլ-Մուշահիդիա շրջանում ներխուժել են մարդկանց հոծ զանգվածի մեջ և գործի դրել մահապարտների գոտիները:

Դեպքի վայրը շրջափակել են իրավապահները: Շտապ բուժօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում