Սիրիական կառավարական և ընդդիմության պատվիրակությունները բանակցությունները կշարունակեն մեկ ամսից

Սիրիական կառավարական և ընդդիմության պատվիրակությունները բանակցությունները կշարունակեն մեկ ամսից

Սիրիայի ընդդիմության և կառավարական պատվիրակությունը հունվարի 29-ին ավարտել են մոսկովյան հանդիպումրը՝ համաձայնության գալով շարունակել քննարկումները մեկ ամսից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կողմերը հակաձայնության են եկել, որ բանակցությունները կվերսկսվեն Ռուսաստանի մայրաքաղաքում:

Սիրիական կառավարական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ընդդիմության առաջարկները, այդ թվում` քաղբանտարկյալներին վերաբերող:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կողմերն, ի վերջո, պետք է գիտակցեն միավորվելու անհրաժեշտությունը, որպեսզի կարողանան միասին պայքարել վտանգի դեմ:

«Ալ Մայադին» լիբանանյան գործակալությունը տեղեկացնում է, որ մոսկովյան բանակցություններն ավարտվել են առանց փաստաթղթի վերջնական ձևաչափը ամրագրելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում