Այսօր Լոնդոնում մրցապայքարի դուրս կգան հունահռոմեական ոճի 66 և 96կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշները
07/08/2012 11:18
Նմանատիպ
Այսօր կկայանա Լոնդոնում ընթացող Օլիմպիական ամառային խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 66 և 96 կգ քաշային կարգի հանդիպումները:
66 կգ քաշում հանդես կգա մեր հայրենակից Հովհաննես Վարդերեսյանը և իր ելույթը կսկսի որակավորման փուլից: Վարդանյանը կմրցի հարավկորեացի Հյոնվու Կիմի հետ:
Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից: Այստեղ նա կհանդիպի իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում