Էդ.Նալբանդյանը մեկնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներ
07/08/2012 12:09
Նմանատիպ
Օգոստոսի 8-15-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում