Վարչապետի աջակցությամբ վերանորոգվել է Հաղարծինի ամբուլատորիան
07/08/2012 12:24
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ վերանորոգվել է Հաղարծինի ամբուլատորիան:
ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակը, դոնոր կազմակերպություններից անհրաժեշտ միջոցներ հայթայթելով, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին վերանորոգել է շենքի երկրորդ հարկը, նորացրել կառույցի միջանցքներն, դռներն ու լուսամուտները։
Օրերս ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ մասնակցել է ամբուլատորիայի կրկին բացմանը և ամբուլատորիային էլեկտրասրտագրության սարք է նվիրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում