Հայաստանն աջակցեց Ռուսաստանին ԵԽԽՎ-ում

Հայաստանն աջակցեց  Ռուսաստանին ԵԽԽՎ-ում

Հայաստանի, Ադրբեջանի, Կիպրոսի, Սերբիայի ամբողջ պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրիայի, Շվեյցարիայի և Հոլանդիայի, Խորվաթիայի պատվիրակությունների անդամների մեծամասնությունը դեմ են քվերակել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը:

Այդ բանաձևի դեմ են քվեարկել նաև Գերմանիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի պատվիրակության որոշ անդամներ: Հիշյալ տվայալները, ներկայացվում են ԵԽԽՎ-ի պաշտոանական կայքում:

Ուկրաիանական պատվիրակությունն ամբողջ կազմով կողմ է քվեարկել այդ բանաձևին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Ռուսաստանի վրա դիվանագիտական սանկցիաներ կիրառելու վերաբերյալ` զրկելով երկրին կառույցի շրջանակներում ձայնի իրավունքից:

Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են 160 պատգամավոր, իսկ դեմ` 42: Վեհաժողովը որոշել է այդ հարցին վերադառնալ ապրիլին:

Բացի, քվեարկության իրավունքի զրկումից, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ներառում են Վեհաժողովի տարբեր պատվիրակություններում և ներկայացուցչություններում և նրան առընթեր կազմակերպություններում, ընտրությունների դիտորդական առաքելություններում մասնակցության արգելք, ինչպես նաև ԵԽԽՎ-ի կողմից քննարկվող հարցերի շուրջ որպես զեկուցողներ ռուսաստանցիների նշանակման արգելում:

ԵԽԽՎ-ի նստաշրջանում ընդունված բանաձևում դատապարտվել է Ռուսաստանի դերը Ուկրաինայի արեւելքում իրադրության սրվելու հարցում:
«Վեհաժողովը խիստ մտահոգություն է հայտնում Ուկրաինայի արևելքի իրադարձությունների կապակցությամբ և դատապարտում է Ռուսաստանի դերը այդ իրադարձությունների հրահրման և էսկալացման հարցում»,- ասված է բանաձևում:

Դրանում կոնկրետ փաստեր չեն ներկայացվում, բայց պնդվում է, որ ռուսական կողմը զենքով աջակցում է «ապստամբական ուժերին» և «քողարկված ռազմական գործողություններ» է վարում Ուկրաինայի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում