Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է ադրբեջանական սադրանքին

Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է ադրբեջանական սադրանքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սադրանք է համարել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Այս մասին ամերիկացի համանախագահը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով կամ  դրա վերևում անօդաչու թռչող սարքերի կիրառումը սադրանք է: Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը շփման գծում»,-գրել է նա:

Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն էր տարածել, իբր, հայկական անօդաչու սարք են ոչնչացրել, սակայն, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ անօդաչու սարքը պատկանել է հենց ադրբեջանցիներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում