Պերմյակովը երեխաներին սպանելու իր պատճառներն է ունեցել. հոգեբան

Պերմյակովը երեխաներին սպանելու իր պատճառներն է ունեցել. հոգեբան

«Պերմյակո՞վն է, թե՞ ոչ Գյումրիի դեպքի միակ մեղավորը» հարցին կարող է պատասխանել միայն դատարանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Սոցիալական արդարություն ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը: «Թե ինչպե՞ս է մտել Պերմյակովը տուն՝ այ դա մենք պետք է հասկանանք: Մենք ունենք տարբեր տեսակետներ: Ունենք մի տեղեկություն, ըստ որի Պերմյակովը հանգիստ մտել է տուն: Ընտանիքի անդամները քնած են եղել: Սպանության դեպքի վայրում չկա մեկը, որ անկողնու կողքին է պառկած եղել: Պարզել է պետք, թե հանցագործության պատճառը ինչն է հանդիսացել»:

«Պերմյակովը եղել է անհավասարակշռված վիճակո՞ւմ, թե՞ սպանությունը կանխամտածված էր» հարցին Արշակ Գասպարյանը պատասխանեց. «Եթե սպանությունը տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, ապա բացատրել, թե ինչու է սպանել երկու երեխաներին՝ դժվար է դառնում: Այստեղ կամ նա անհավասարակշռված քայլեր է արել, կամ արդեն գտնվել է անհավասարակշռված վիճակում: Մյուս դեպքում՝ կանխամտածված է եղել սպանությունը: Սակայն այս տեսակետը կրկին չի բացատրում երեխային սվինահարելը»:

Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/permyakoveh-erexanerin-spanelu-ir-pattcharnern-e-unecel-hogeban/

Հետևեք մեզ նաև Telegram-ում