Սամվել Տեր-Սահակյանն առաջատարներից է շախմատի աշխարհի Մ20 առաջնությունում

Շախմատի աշխարհի Մ20 տարիքային առաջնության 5-րդ տուրում հայ շախմատիստները հաջող խաղեր են ունեցել:

Սամվել Տեր-Սահակյանն հաղթանակ է տարել Յիա Վեյի, Կարեն Հ. Գրիգորյանը’ Օլիվեր Միհոկի, իսկ Վահե Բաղդասարյանն էլ՝ Անտոն Պոդոլսկու հետ պարտիաներում:

Արդյունքում Սամվել Տեր-Սահակյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանում է Յու Յանգյիի և Ալեքսանդր Տրատովի հետ: Կարեն Գրիգորյանը 4 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ Վահե Բաղդասարյանը 3 միավորով ընթանում է 50-րդ տեղում:

Աղջիկների մրցաշարում Շուշաննա Սարգսյանը պարտվել է Լիզա Սկատին, և իր ակտիվում 2 միավոր ունենալով՝ զբաղեցնում է 35-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում