Սամվել Կարապետյանը կրկին երկրորդն է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաների» ցանկում
Նմանատիպ
Banks.am-ը գրում է․
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շարունակում է երկրորդ տեղը զբաղեցնել Forbes ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2015» վարկանիշում:
Ցուցակում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը 2014թ.: Այլ բիզնեսներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվում:
Վարկանիշի համաձայն`անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $1,08 մլրդ՝ անցած տարվա համեմատ աճ արձանագրելով 12%-ով:
Մոսկվայում գործարարին են պատկանում ՌԻՈ (105 հազ. քմ) բիզնես կենտրոնը, Novotel Moscow City հյուրանոցը (360 համար)։ Մոսկվայից բացի` Սամվել Կարապետյանն անշարժ գույք ունի Կալուգայում, Յարոսլավլում, Տուլայում, Բելգորոդում, Վոլոգդայում, Սարանսկում, Նիժնի Նովգորոդում, Օրյոլում, Տամբովում։
2014թ. «Տաշիր»-ը «Սկոլկովո» նորարարական կենտրոնում 400 հազ. քմ բնակելի, առեւտրային տարածքների եւ գրասենյակների կառուցման թույլտվություն է ստացել: Ներդրումների ծավալը կկազմի $800 մլն:
Ընդհանուր առմամբ, «Տաշիր» խմբի սեփականատիրոջն է պատկանում 829 հազ. քմ առեւտրային, 48,4 հազ. քմ գրասենյակային, 48 հազ. քմ պահեստային տարածքներ, 1472 հյուրանոցային համար։
Վարկանիշի թոփ-30-ում հայազգի այլ գործարարներ ներառված չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում