Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի. ՀՀ վարչապետ
Նմանատիպ
Tert.am-ը գրում է․
Բոլորս ենք տեղյակ, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ և մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը ղեկավարում է պարոն Գաբրիելյանը և ընդգրկված են շահագրգիռ բոլոր նախարարությունների ներկայացուցիչները»,- ասաց նա և ապա միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել աշխատանքային խմբի աշխատանքները:
Նախարարը նշեց, որ իրենք տնտեսական դիմադրողականությունը, պաշտպանությունը մեծացնելու համար տարբեր միջոցառումներ են նախատեսելել և այս առումով խիստ կարևոր է արտարժույթային ներհոսքերի ապահովումը:
«Մասնավորապես արտահանման խթանման վերաբերյալ օրենքի նախագիծ կա, որն ուղարկված է ԱԺ, դրանցից բացի մի շարք քայլեր ենք նախատեսում նաև միջոցներ ներգրավվելու ուղղությամբ և այս տեսակետից շատ կարևոր է այս միջոցառումը: Այստեղ միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության մասին է խոսվում, մասնավորապես այս պահն եթե նայում ենք ՀՀ պարտատոմսերը, ապա դրանց երկրորդային շուկայի շրջանառությունն ունի շատ բարենպաստ տոկոս»,- ասաց նա հայտնեց, որ 6 տոկոսի շրջանակներում է առևտուր լինում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում