«Արմավիա» ընկերությունը շարունակում է լրացուցիչ չվերթները դեպի Հալեպ
Նմանատիպ
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը շարունակում լրացուցիչ չվերթները դեպի Հալեպ, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Երեւան-Հալեպ-Երեւան ուղությամբ «Արմավիա» ընկերությունը հուլիսի 9-ից մինջեւ օգոստոսի 6 -ը իրականացրել է ընդանուր առմամբ 6 չվերթ՝ 5-ը կանոնավոր, 1-ը լրացուցիչ: Նշված ժամանակահատվածում ազգային ավիափոխադրողը ընդանուր առմամբ տեղափոխել է 724 ուղեւոր: Երեւանից –Հալեպ ուղությամբ տեղափոխել է 131 ուղեւոր, Հալեպից- Երեւան՝ 593 ուղեւոր:
Հուլիսի 9-ին Բոինգ օդանավով Երեւանից – Հալեպ մեկնել է 45 ուղեւոր, ժամանել է 94 ուղեւոր: Հուլիսի 16-ին մեկնել է ՝ 32 ուղեւոր, ժամանել է 104 ուղեւոր: Հուլիսի 23-ին մեկնել է 16 ուղեւոր, ժամանել է 105 ուղեւոր: Հուլիսի 30-ին Airbus օդանավով մեկնել է 20 ուղեւոր, ժամանել է՝ 139-ը: Օգոստոսի 2-ին լրացուցիչ չվերթով SAG -200 օդանավով մեկնել է 0 ուղեւոր, ժամանել է ՝ 50-ը: Օգոստոսի 6-ին կանոնավոր չվերթով Բոինգ օդանավով մեկնել է 17, ժամանել է 101 ուղեւոր:
Նշենք, որ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը հատուկ վերականգնեց հուլիսի 9-ից՝ Սիրիայում նկատվող պայթունավտանգ դրությունից ելնելով: