Ադրբեջանը պարտվեց ՄԻԵԴ-ում, տուգանքը` 14000 դոլար

Ադրբեջանը պարտվեց ՄԻԵԴ-ում, տուգանքը` 14000 դոլար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Գյունդալիք Ազերբայջան» և «Ռեալնի Ազերբայջան» թերթերի նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի բողոքի վերաբերյալ որոշում է ընդունել:

 Եվրոպական դատարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն` «Ջաֆարովը Ադրբեջանի դեմ» գործով հիմվելով Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 3-րդ հոդվածի վրա (խոշտանգումների արգելք), ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Ադրբեջանը խախտել է Համաձայնագրի` «Ազատ արտահայտվելու և ապրելու իրավունք», «Արդարացի դատ չանցկացնելու» հոդվածները, և վճռել, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է 10 հազար եվրո վճարի Ուզեիր Ջաֆարովին բարոյական վնաս հաս ցնելու և 4 հազար եվրո` դատարանի ծախսերը փոխհատուցելու համար:

2007 թվականին վերոհիշյալ թերթերի թղթակից Ու. Ջաֆարովը դաժան ծեծի է ենթարկվել ադրբեջանական բանակում առկա խնդիրների, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից թաքցվող մարդկային մեծ կորուստների վերաբերյալ քննադատական հոդվածներ հրապարակելու համար: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հետաքննությունը մինչեւ վերջ չի տարվել, և ոչ ոք այդ հանցագործության համար չի պատժվել: Ոստիկանության անգործության դեմ Ու. Ջաֆարովի բողոքները դատարանների կողմից չեն բավարարվել,  և այդ պատճառով նա դիմել է ՄԻԵԴ:

Ուզեիր Ջաֆարովը «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի (նախկինում` «Դոկտրինա») աշխատակից է: 2014 թվականին Եվրոպայում ստեղծված կառույցի նպատակը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զինված ուժերում իրավիճակի, տարվող ռազմական քաղաքականությունների վերլուծությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում