Վրաստանը Ռուսաստանի հետ կասեցնում Է երկխոսությունը առեւտրի հարցերի շուրջ

Վրաստանը Ռուսաստանի հետ կասեցնում Է երկխոսությունը առեւտրի հարցերի շուրջ

Վրաստանը ժամանակավորապես կասեցնում Է Ռուսաստանի հետ երկխոսությունը առեւտրի հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին ԱՄՆ այցի ընթացքում հայտարարել Է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Այժմ մենք ժամանակավորապես կասեցնում ենք Ռուսաստանի հետ երկխոսությունն առեւտրի հարցերի շուրջ, քանի որ այն իմաստ չունի: Ռուսաստանը ցանկացած պահի կարող Է կրկին բռնարգելք կիրառել»,- հայտարարել Է Բերուչաշվիլին:

Նրա խոսքով՝ կարեւոր քաղաքական հարցերում «Ռուսաստանը շարունակում Է ապակառուցողական քայլեր ձեռնարկել, ինչն արտացոլվեց 2014 թվականի նոյեմբերին դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ Սուխումի օկուպացիոն ռեժիմի հետ ստորագրված համաձայնագրում»:

Վրաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել Է, որ Ռուսաստանն ուժեղացնում Է զորակազմը Աբխազիայում, որտեղ նա տեղաբաշխել Է մինչեւ 11,5 հազար զինծառայողներ:

«Հաջորդ քայլը կլինի «Հարավային Օսիան, քանի որ առկա են այն բանի նշանները, որ կրկնվելու Է ղրիմյան սցենարը, եւ իրականացվելու Է Հարավային Օսիայի բռնակցում»,-հավելել Է Բերուչաշվիլին:

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, Ռուսաստանը երրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկերներ հանդիսացող երկրների ցուցակում: Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը 2014 թվականի հունվար-նոյեմբերին կազմել Է ավելի քան 752,2 մլն դոլար, ինչը 11 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանի հետ շրջանառությունը ներկայում կազմում Է Վրաստանի ընդհանուր արտաքին առեւտրական շրջանառության 7,3 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում