Թուրքիայի ԱԳՆ-ն Ծիծեռնակաբերդի լուսանկարի պատճառով հետաքննություն է սկսել
30/01/2015 15:57
Նմանատիպ
Panorama.am-ը գրում է․
Թուրքիայի արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի լուսանկարը հայտնվել գերատեսչության հրապարակած օրացույց-գրքույկում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ajans01.com» լրատվական կայք՝ նշելով, որ օրացույցի բաժանումը դադարեցվել է և ճշգրտվում է, թե ում կողմից է նկարը ներառվել հիշյալ գրքույկի մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Գալիպոլիի (Դարդանելի) ճակատամարտի 100 ամյակի կապակցությամբ, որն այս տարի առաջին անգամ պաշտոնապես նշվելու է ապրիլի 24-ին, հատուկ օրացույց-գրքույկ էր հրապարակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում