Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Անդրանիկ Հակոբյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Անդրանիկ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անդրանիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից’ իր դիմումի համաձայն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում