BP-Azerbaijan-ում նոր, լայնածավալ կրճատումներ են սպասվում

BP-Azerbaijan-ում նոր, լայնածավալ  կրճատումներ են սպասվում

Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանման ոլորտում թիվ մեկ օպերատոր բրիտանական BP-Azerbaijan ընկերությունը նավթի համաշխարահյին գների անկման պատճառով ծրագրել է մինչև առաջին եռամսյակի ավարտը կրճատել 422 աշխատակցի և 2015 թվականին չբարձրացնել Ադրբեջանում իր աշխատակիցների աշխատավարձը:

Ընկերությունը տարվա սկզբից մինչ այժմ արդեն կրճատել է 255 աշխատակցների, որոնցից 105-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 150-ը` արտասահմանցի մասնագետներ:

BP-Azerbaijan-ի կողմից կրճատվողներից 100-ը հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի օպերատորներ, որոնք անմիջապես աշխատում են արդյունահանման և փոխադրման ոլորտում: Նշվում է, որ պաշտոնապես կրճատումների պատճառն այն է, որ «անձնակազմի թվաքանակը չի համապատասխանում մեկ բարելի դիմաց նավթի 50-60 դոլար գնի պահանջներին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում