Ռուսաստանի անշարժ գույքի ոչ ռուս արքաները
Նմանատիպ
Lragir.am-ը գրում է․
Ֆորբս հեղինակավոր հանդեսի ռուսական տարբերակը հրապարակել է ռուսական «անշարժ գույքի արքաների» թարմացված աղյուսակը:
Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը նոր վարկանիշում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Վարձակալությունից ստացած նրա եկամուտները կազմել են 1 միլիարդ 80 միլիոն դոլար: Տաշիր ընկերությունն ունի 829 հազար ք/մ առևտրային տարածք, 48.4 հազար ք/մ գրասենյակային տարածք, մոտ 1500 հյուրանոցային համար և այլ տարածքներ:
Վարկանիշը գլխավորել են Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևը: Նրանց «Կիևսկայա պլոշադ» ընկերությունը 1.4 միլիարդ դոլար է բերել:
Հնգյակում են ընդգրկված Ինգվար Կամրադը՝ 790 միլիոն դոլարով, ԲԻՆ ընկերության սեփականատերեր Միխաիլ Գուցերիևը, Սաիդ-Սալամ Գուցերիևը, Միխաիլ Շիշխանովը (615 միլիոն),«Ռեգիոններ» ընկերության տերեր Ալիխան Մուցոևը, Ամիրան Մուցոևը և Ամիրխան Մորինը (520 միլիոն):
Տասնյակի մյուս ներկայացուցիչներն են՝
6. Բորիս Մինց, Ալեքսանդր Նեսիս, Goldman Sachs
7. Շարիկ Թարա, Սինան Թարա
8. Արաս Աղալարով
9. Ալեքսանդր Սվետակով
10. Ալեքսեյ Խոտին, Յուրի Խոտին:
Հատկանշական է, որ Ռուսաստանի անշարժ գույքի արքաների առաջին ութնյակում ազգությամբ ռուս չկա: Նիսանովը և Իլիևը թաթեր են (լեռնային հրեաներ), Կարապետյանը՝ հայ, Կամրադը՝ շվեդ, Գուցերիևները՝ չեչեն, Մուցոևները՝ քուրդ, Մինցն ու Նեսիսը՝ հրեա, Թարաները՝ թուրք, Աղալարովը՝ ադրբեջանցի: –
Նյութի աղբյուր՝ http://www.lr
Հետևեք մեզ նաև Telegram-ում