Պերմյակովից ճշմարտությունն իմանալու միակ տարբերակը
Նմանատիպ
Մհեր Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Ի դեպ, Պերմյակովի հետ կապված մի պահ կար, որ մասին մի բան եմ ուզում նշել: Որքան գիտեմ, նրան հայ փաստաբան էին տրամադրել, բայց փաստաբանը հրաժարվել էր: Նույնիսկ փաստաբանների պալատը ինչ որ կարգապահական վարույթ էր նրա դեմ սկսել:
Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, որ Պերմյակովին հայ փաստաբան տրամադրեին, ու լավ, այսպես ասած՝ «քոքված» փաստաբան, որը չհրաժարվեր, այլ հստակ կատարեր իր աշխատանքը: Ով գիտե, միգուցե այդ փաստաբանը Պերմյակովի հետ իր հանդիպումների ընթացքում, ճիշտ աշխատանքի արդյունքում կարողանար նրանից անհրաժեշտ տեղեկություններ ստանալ: Միգուցե այդ Պերմյակովը նրան պատմի ողջ եղելությունը, մանրամասները, այն, ինչն իրականում տեղի է ունեցել, այդ ոճրագործության մեջ իր դերը: Այդպես կարող են այնպիսի փաստեր հայտնվել, որոնց մենք տեղյակ չենք, կամ մեզանից խնամքով թացքնում են…