Սննդամթերքի անվտանգության տեսչությունը ստուգումներ կիրականացնի «Արտֆուդ» ընկերությունում և առևտրային ցանցերում
Նմանատիպ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչությունը պատրաստվում է ստուգումներ իրականացնել «Արտֆուդ» ընկերությունում, ինչպես նաև առևտրային ցանցերում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է տեսչության լրատվական ծառայության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
«Հրապարակումը տեսել ենք, զեկուցագիր ենք պատրաստել և շատ շուտով մեր համապատասխան ծառայությունը սոտուգումներ կիրականացնի և՛ առևտրային ցանցերում, և՛ ընկերությունում»,-հայտնել է տեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ «Արտֆուդ» ընկերության արտադրության պահածոները մայրաքաղաքի սուպերմարկետներում իրացվում են առանց պիտանելիության ժամկետի մասին մակնիշումների: Օրենքի պահանջ հանդիսացող գրություն չի եղել մասնավորապես երեկ խանութից գնված «Սմբուկի խավիար» և «Կարմիր պղպեղ դելիկատես» ապրանքատեսակների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում