Հայ ըմբիշը զիջել է Իրանի ներկայացուցչին

Լոնդոնում ընթանում է հունահռոմեական ոճի 96 կգ քաշային կարգի մրցաշարը: 

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում պարտվել է իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզայիին։ Եթե Իրանի ներկայացուցիչը հաջող հանդես գա կիսաեզրափակչում, ապա մեր ըմբիշը հնարավորութուն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար։

Ավելի վաղ 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր իտալացի Դայգորո Տիմոնչինիին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում