Human Rights Watch-ը քննադատել է նաև Վրաստանին

Human Rights Watch-ը քննադատել է նաև Վրաստանին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում Վրաստանին վերաբերող հատվածում նշվելլ է, որ Սաակաշվիլի ժամանակվա պաշտոնյանների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Վրաստանում դեռևս հարցեր կան ընտրական արդարադատության և նախկին պաշտոնյաններին քաղաքական մոտիվներով հետապնդումների ենթարկելու հետ:

Սակայն միևնույն ժաամանակ նշվում է, որ ոչ կառավարական կազմակերպությունները նախկին բարձրաստիճան չինովնիկների քրեական գործերի ժամանակ լուրջ խախտումներ չեն նկատել:

Հնարավոր քաղաքական հետապնդման օրինակ է ներկայացվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ քրեական գործի հարուցումը, նրա ազգականների ձերբակալությունները, Վրաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբաշվիլիի և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ քրեական գործերի հարուցումը:

Human Rights Watch-ը ուշադրություն է հրավիրում նաև 2014թ-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից կիրառված ճնշումները և բռնությունների գործադրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում