Կայացել է Վահե Ավետյանի մահվան քառասունքին նվիրված մոմավառությունը և բողոքի երթը Ավան թաղամասում

Նախատեսվածի համաձայն այսօր երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեկնարկել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքին նվիրված մոմավառությունը։

Ակցիայի կազմակերպիչների կողմից մասնակիցներին բաժանվեցիլ են մոմեր։ Արարողության և ակցիայի ընթացքում հանրային կարգը ոստիկանության ինտենսիվ վերահսկման տակ էր, սակայն միջադեպեր չեմ գրանցվել:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները և բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցները մոմավառությունից հետո երթով շարժվել են դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն՝ «Նեմեց մարդասպան», «Նեմեց սադիստ» և նմանատիպ այլ պաստառներով:

Բողոքի ակցիայի ժամանակ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կոչ է արել երթին պատուհաններից հետևողներին միանալ իրենց. «Եկեք դուք էլ մասնակցեք այս ակցիային։ Այստեղ ազատություն է, ազատության ուժն է»։

«Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանն իր հերթին ներկայացրել է բողոքի հասարակության պահանջները. «Ռուբեն Հայրապետյանը պետք է դադարեցնի իր քաղաքական և հասարակական գործունեությունը։ Պետք է պատասխան տա, թե ինչու է իր մոտ աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր ծեծելով սպանում են մարդկանց՝ դաժանությունն իրենից սովորելով»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում