«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը բարոյական մեծ կերպար է
Նմանատիպ
Մտավորական ներկայացած մի խումբ անձինք նախօրեին նամակ-խնդրագիր էին ուղղել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին, որ վայր չդնի իր պատգամավորական մանդատը։ Ընդ որում «աղերսագիրը» հրապարակվել էր հենց «Հարսնաքար»–ում սպանված Վահե Ավետյանի քառասունքի օրը։ Փաստաթղթի տակ ստորագրածներից մեկն էլ քանդակագործ Համլետ Մատինյանն է, որին «Ժողովուրդ» թերթը հարցրել է, թե որքանով է բարոյական նման նախաձեռնությունը։ Եվ եթե իր մերձավորներից որևէ մեկը լիներ Ավետյանի փոխարեն, արդյոք ինքը կրկին կստորագրեր նման թղթի տակ։ «Բայց Դուք նրա կրթությունը գիտեք։ Բայց նման հարց են տալիս։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Այդ ստորագրությունն ի՞նչ կապ ունի Ավետյանի հետ։ Ռուբեն Հայրապետյա՞նն է ծեծել այդ մարդուն, եթե մարդիկ գնում են, ռեստորաններում կռիվ են անում կամ ծեծում են»,–ասաց նա։ Հարցին, թե հնարավոր է, որ նամակի տակ ստորագրածները «պարգևատրվել են» Հայրապետյանի կողմից, քանդակագործը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել։ Ռուբեն Հայրապետյանը բարոյական մեծ կերպար է, դրա համար էլ ես ստորագրել եմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում