Թուրքական կուսակցության առաջնորդը ցանկանում է վռնդել հայ միգրանտներին

Թուրքական կուսակցության առաջնորդը  ցանկանում է վռնդել հայ  միգրանտներին

Թուրքական «Մեծ միացում» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեստիջին կուսակցության հիմնադրման 22 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իշխանության գալու պարագայում Թուրքիայից կվռնդեն 100 հազար  հայերին: Այս մասին տեղեկացնում է Internet Haber կայքը:

Վերջինս նշել է, որ հայերը ցեղասպանության մասին հորինում են և փորձում են ամբողջ աշխարհին Թուրքիայի դեմ հանել: Կուսակցության առաջնորդը բողոքել է, որ Հայաստանում ոչ մի Թուրքիայի քաղաքացի կամ մուսուլման չի ապրում: Որպես պատասխան քայլ` վերջինս նշել է, որ պետք է Թուրքիայից վռդեն այնտեղ ապրող հայ գաղթյալներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում