«Ժողովուրդ». «Բիլայն»–ը ավանդույթ է դարձրել ժամերով հեռախոսակապը խափանելը
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ «Բիլայն» ընկերությունը մոտ 5 ժամով արգելափակել էր բջջային կապը։ Ու սա առաջին դեպքը չէ։ Կարծես ավանդույթ է դարձել այն, որ «Բիլայն»–ը նախ ժամերով խափանում է բջջային հեռախոսակապը, ապա ներողության տեքստ հրապարակում՝ դրանով իր գործը համարելով ավարտած։ Եվ եթե անգամ փոխհատուցումներ է անում, ապա առանց զգուշացումների և այնպիսի եղանակներով որ բոլորը չկարողանան օգտվել։ Մինչդեռ նորմալ, քաղաքակիրթ երկրներում նման ընկերությանը խափանման կրկնությունից հետո առնվազն կզրկեին լիցենզիայից՝չլսելով արդարացումները։ Սակայն քանի որ մեր երկրում գործող իշխանությունը հարազատ ժողովրդին, մեղմ ասած, քամահրանքով է վերաբերվում, իսկ «Բիլայն»–ն էլ ռուսական ընկերություն է, ապա սպասել, որ նրանք որևէ քայլ կձեռնարկեն՝ պաշտպանելու համար սեփական քաղաքացիների պարբերաբար ոտնահարվող շահերը, անիմաստ է։ Ֆորպոստային մտածողությամբ մեր իշխանություններն անգամ «Հայկական երկաթուղիներից դժգոհ մեկ քաղաքացու ընդվզումն ամեն կերպ կասեցրին՝ ինչ է թե երկաթուղին կառավարվում է ռուսական ընկերության կողմից, ուր մնաց՝ «Բիլայն»–ին լիցենզիայից զրկեն։ Հավանաբար այստեղ ևս միակ ճանապարհը քաղաքացիական պայքարն է»,–գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում