Ինչպես են ծեծի ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները. լուսանկարներ

Ինչպես են ծեծի ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները. լուսանկարներ

«Հիմնադիր խորհրդարանը» իր պաշտոնական էջում հրապարակել է լուսանկարներ այսօր՝ հունվարի 31-ին Բերձոր տանող ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին:«Նրանք վստահ գրոհեցին «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից եւ բառի բուն իմաստով քացու տակ առնում»,- ասված է հայտարարության մեջ:Նշենք, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-իհետ զրույցում հայտնել է, որ հարձակումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է: Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ իրենց վրա հարձակվել է ոստիկանական կարգախումբ՝ մոտ 60 հոգի, դրանից բացի՝ բարձունքներում զենքերով դիմակավորներ են եղել, օդ էին կրակել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում