Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերը
Նմանատիպ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ կհանդիպի Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը’ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական հայտարարությունը:
Զրույցի ընթացքում առաջնորդները կքննարկեն քաղաքականության, հումանիտար և առևտրային-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հիմնական հարցերը:
Բացի դրանից՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ դիտարկել Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության խնդիրները՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, մասնավորապես՝ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն, ինչպես նաև՝ միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաները, այդ թվում՝ իրավիճակն Անդրկովկասում:
«Ինտերֆաքս»-ը նշում է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտասահմանյան ներդրողն է և հիմնական առևտրային գործընկերներից մեկը. 2012-ի հունվար-մայիսին Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կուտակային ծավալը գերազանցել է 2,8 մլրդ ԱՄՆ դոլարը, երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 434,8 մլն ԱՄՆ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում