Գեղարքունիքի մարզպետը իր ուրախությունն է հայտնել Ա.Հակոբյանի՝ փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Երեկ՝ օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գեղարքունիքի փոխմարզպետ Է նշանակվել Անդրանիկ Հակոբյանը:
Իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորել է կոլեգային և հայտնել իր ուրախությունը Հակոբյանի նոր պաշտոն ստանձնելու վերաբերյալ:

Իսկ «Հրապարակ»-ի այն հարցին, թե ով Է նորանշանակը, վերջինս ներկայացրել է կենսագրական հետևյամ փաստերը.

«Նորադուզի նախկին գյուղապետն է, երեք անգամ ընտրվել է համայնքապետի պաշտոնում, ապա մանկավարժական գործունեություն ծավալել դպրոցում, ինչպես նաև դասավանդել Գավառի համալսարանում: Ծնունդով նորադուզցի է, եթե այսքան ճանաչում եմ ու գիտեմ կենսագրությունը, ուրեմն պա՞րզ չի իմ կարծիքը»,-ասել է Գեղարքունիքի մարզպետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում