«Արմավիա» ավիաընկերության բաժնետերը փոխվել են
08/08/2012 13:40
Նմանատիպ
«Արմավիա» ավիաընկերության բաժնետերը փոխվել են: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Յուրի Սլյուսարը՝ «Ռոսիսկայա գազետա» թերթի հետ հարցազրույցում:
Անդրադառնալով ռուսական արտադրության Superjet-100 ինքնաթիռների մասին՝ Յ.Սլյուսարը խոսել է «Արմավիա»-ի կողմից այդ ինքնաթիռների գնման հարցի մասին:
«Մենք շնորհակալ ենք այդ ընկերությանը առաջին ինքնաթիռի գնման համար: Ցավալի է, որ երկրորդ ինքնաթիռից հրաժարվեցին: Իմ կարծիքով’ խնդիրը կապված է ոչ թե վատ ինքնաթիռի հետ, այլ ընկերության ֆինանսա-տնտեսական բարդությունների և բաժնետիրոջ փոփոխման հետ»,-նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ հայկական «Արմավիա» ընկերությունն առաջինն էր, որ 2011 թվականին ձեռք բերեց Superjet-100 ինքնաթիռը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում