Իրանն առաջարկում է ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա

Իրանն առաջարկում է ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա

Իրանը կարող է Թուրքմենստանից և Ադրբեջանից գազը տեղափոխել Եվրոպա: Այս մասին հայտարարել է «Իրանի պետական գազ» ընկերության միջազգային հարցերով տնօրենը:

«Մենք առաջարկում ենք գազ ստանալ Ադրբեջանից և Թուրքմենստանից և Թուրքիայի միջոցով տեղափոխել Եվրոպա, քանի որ այս ճանապարհը Եվրոպա գազ տեղափոխելու ամենախնայողաբար ճանապարհն է»,- նշել է Ազիզոլլահ Ռամեզանին IRNA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Համաձայն Ռամեզանիի, ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքները կաորղ են շատ արագ լինել, եթե քաղաքական խոչընդոտները վերացվեն:

Ռամեզանին նկատել է, որ ներկա ծրագրերը, համաձայն որոնց, փորձում են թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով հասցնել Եվրոպա, կարող են ոչ պրակտիկ լինել ու ավելի թանկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում