Էրդողանի դեմ Անկարայում ահաբեկչական գործողություն է կատարվել

Էրդողանի դեմ Անկարայում ահաբեկչական գործողություն է կատարվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ահաբեկչական գործողություն է կատարվել Անկարայում այն ժամանակ, երբ նրան փոխադրող ավտոշարասյունն այսօր տեղական ժամանակով ժամը 04:00-ին անցնում էր Չանքայա պողոտայի թիվ 4 շենքի մոտով. շենքի բակում երկու պայթյուն է տեղի ունեցել:

Միջադեպի վայր ժամանած Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները հիշյալ շենքի մոտակայքում եւս մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: Պայթյունների հետևանքով տուժածներ չկան: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում