ԱՄՆ-ում ձնամրրիկի պատճառով արդեն 2,5 հազար չվերթ Է չեղյալ հայտարարվել

ԱՄՆ-ում ձնամրրիկի պատճառով արդեն 2,5 հազար չվերթ Է չեղյալ հայտարարվել

Ուժգին ձնամրրիկի պատճառով ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արդեն ավելի քան 2,5 հազար ավիաչվերթ Է չեղյալ հայտարարվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին հաղորդել Է ABC հեռուստաալիքը: Բացի այդ, հետաձգվել Է ավելի քան 2,3 հազար չվերթ:

Տարերքից առավել մեծ չափով տուժել Է Չիկագոյի Օ՛Հարա միջազգային օդանավակայանը, որտեղ չեղյալ Է հայտարարվել 1371, հետաձգվել՝ 141 չվերթ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորիկը շարժվում Է երկրի հյուսիս-արեւելքի ուղղությամբ:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ օդերեւութաբանները կանխատեսում են, որ փետրվարի 2-ին Նյու Յորքում կտեղա 5-ից մինչեւ 13 սանտիմետր ձյուն, Վաշինգտոնում, որտեղ ջերմաստիճանն ավելի բարձր Է, սպասվում Է անձրեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում