ՖԻՖԱ ամենամյա վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 56-րդ է

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա հերթական վարկանշային աղյուսակը: Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 1 տեղով և այժմ 559 միավորով զբաղեցնում է 56-րդ տեղը:

Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի հավաքականը՝ 1605 միավորով: Գերմանացիները 1474 միավորով երկրորդ տեղում են, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի ազգային թիմը՝ 1294 միավորով:

1. Իսպանիա 0

2. Գերմանիա 1
3. Անգլիա 1
4. Ուրուգվայ -1
5. Պորտուգալիա 0
6. Իտալիա 0
7. Արգենտինա 0
8. Հոլանդիա 0
9. Խորվաթիա 0
10. Դանիա 0
19. Չեխիա -1
56. Հայաստան -1
94. Բուլղարիա -2
143. Մալթա 2

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում