Իրանը սեփական արտադրության չորրորդ արբանյակն Է արձակել

Իրանը սեփական արտադրության չորրորդ արբանյակն Է արձակել

Իրանցի մասնագետները փետրվարի 2-ին իրականացրել են սեփական արտադրության չորրորդ արբանյակի հաջող արձակումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին: «Ֆաջր» («Լուսաբաց») արբանյակը, որը հանդերձված Է GPS նավիգացիոն համակարգով, «Սաֆիր» տանող հրթիռի միջոցով ուղեծիր Է դուրս բերվել GMT-ի ժամանակով ժա մը 9.30-ին (Երեւանի ժամանակով ժամը 13.30-ին), ճշտել Է հեռուստաալիքը:

Ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, գիտության եւ տեխնոլոգիաների գործերի գծով Իրանի փոխնախագահ Սորենա Սաթարին ավելի վաղ հայտնել Էր, որ նոր արբանյակի արձակումը կարող Է տեղի ունենալ մոտ օրերս, ստույգ ժամկետը չԷր նշվում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ 2015 թվականի մարտից մինչեւ 2016 թվականի մարտն ընկած ժամանակամիջոցում Իրանը պատրաստվում Է ուղեծիր արձակել սեփական արտադրության երեք նոր արբանյակ՝ «Թադբիր» («Իմաստություն») եւ «Խալիջ-Է Ֆարս» («Պարսից ծոց») արբանյակները, որոնք նախատեսված են Երկրի մակերեւույթի նկարահանումների, պաշտպանված ռեժիմով տեղեկատվության վերահաղորդման եւ արտակարգ իրավիճակների դեպքում շտապ տեղեկացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում