Գարիբաշվիլին տնտեսության 5%-ոց աճ է խոստանում

Գարիբաշվիլին տնտեսության 5%-ոց աճ է խոստանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին տնտեսության 5%-ոց աճ է կանխատեսում: Այդ մասին նա հայատարարել է լրագորղների հետ հանդիպման ժամանակ:

Լարի անկայունության գլխավոր պատճառներից մեկն, ըստ վրացական կառավարության, կապված է տնտեսական աճի դադարեցման հետ, որն էլ իր հերթին մեծապես կախված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով:

«Երկու տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատաեսել, որ Ուկրաինայում պատերազմ կսկվի և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ կառաջանա: Այն որ մենք ներկայումս 4,7% տնտեսական աճ ունենք և այն կհասնի 5 %,-ի կարող ենք մեծ արդյունք համարել:Եվ դա տեղի է ունենում այն բանի ֆոնին, որ առաջատար եվրոպական երկրները 3%-ից ավել աճ չեն գրանցել»,- հայտարարել է վարչապետը:

Հարկ է հիշեցնել, որ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն կոչ էր արել իշխանություններին առկա մարտահրավերների պայմաններում իջեցնել տնտեսության աճի 5%-ոց կանխատեսումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում