«Հրապարակը». Մաքսիմ Հակոբյանի դիրքորոշումը մեծ դեր կունենա Կապանի ընտրություններում
Նմանատիպ
Երեկ Կապանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է անկուսակցական Գագիկ Աթաջանյանը: Նա Կապանի առաջին քաղաքապետն է եղել եւ պաշտոնավարել է երկու ժամկետ: Աթաջանյանը քաղաքում մաքուր եւ հին «տղայի» համբավ ունի: Խորհրդային շրջանում նա կույրերի միավորման մեխանիկն է եղել, ապա՝ տնօրենը, գրում է «Հրապարակը»:
Մյուս թեկնածուներն են՝ գործող դաշնակցական քաղաքապետ Արտուր Աթայանը եւ ՀՀԿ-ի առաջադրած Աշոտ Հայրապետյանը: Նա «Հայփոստի» բաժանմունքի պետն է եւ ավելի հայտնի է իր եղբայրներով: Մեկը Մեղրու մաքսային կետի պետ Սամվել Հայրապետյանն է, մյուսը Կապանում հարգված բժիշկ-սրտաբան:
Ընտրությունների արդյունքը մեծապես կախված է լինելու պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դիրքորոշումից, ով անցյալ ընտրություններում պաշտպանել է գործող քաղաքապետին, սակայն այս անգամ, ըստ սյունեցիների շրջանում տարածված կարծիքների, այլեւս Աթայանի մեջքին չի կանգնելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում