«Ժողովուրդ». Եզդիները դիմում-առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարությանը
Նմանատիպ
Երեկ եզդիների մարզային կոմիտեների ղեկավարները եզդիների միության փոխնախագահ Գոգո Ասոյանի հետ միասին դիմում-առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարություն, որով պահանջում են աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմ համարել 16 տարեկանը, գրում է «Ժողովուրդը»:
«Գոնե աղջիկների համար 16, իսկ տղաների համար 17 սահմանեն։ Մեր ավանդույթներն են այդ պահանջում, մեր օրենքն է այդպիսին»,- ասաց նա։ Ու եթե կառավարությունը եզդիների դիմումը մերժի, ապա նրանք բողոքի ակցիաներ կկազմակերպեն եւ կպահանջեն «հարցի արդարացի լուծում»:
Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 13-ին «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին գործադիրը հավանություն էր տվել, որով կանանց եւ տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միեւնույն տարիքը՝18 տարեկանը։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային հավասարություն ապահովելու պահանջով»,- գրում է «Ժողովուրդը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում