ՆԱՏՕ-ն ի զորու չէ կասեցնելու Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պայմանագրի կնքումը

ՆԱՏՕ-ն ի զորու չէ կասեցնելու Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պայմանագրի կնքումը

ՆԱՏՕ-ն չի ճանաչում ՌԴ-ի և Հարավային Օսիայի միջև կնքված դաշնակցության պայմանագրի լեգալությունը, սակայն միևնույն ժամանակ իրավազոր չէ խոչընդոտելու այդ պայմանագրերի կնքմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան:

«Մենք չենք ճանաչում այդ համաձայանգրերը, չենք ընդունում նաև Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Մենք ի զորու չենք այդ հարցում խանգարելու Ռուսաստանին և ստիպենք, որպեսզի չկնքի նման համաձայանգաիր: Մենք օգնում ենք Վրաստանին և մտադիր ենք ավելացնել այդ աջակցությունը քաղաքական, պրակտիկ և դիավանգիտական հարթակներում»,- հայտարարել է Ապատուրան Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի 23–ին ՌԴ Պետդուման վավերացրել Է Աբխազիայի հետ դաշնակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը: Այդ որոշման օգտին քվարկել Է 441 պատգամավոր, դեմ և ձեռնպահ են եղել մեկական պատգամավորներ: Փաստաթուղթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի կողմից ստորագրվել Էր 2014 թվականի նոյեմբերի 24-ին Սոչիում:

Այն նախատեսում Է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորում, այդ թվում՝ ՌԴ-ի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորախումբ ստեղծելու օգնությամբ: Նման բովանդակություն ունեցող պայմանագրի ստորագրում նախատեսված է նաև Հարավային Օսիայի հետ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում