Կուբայում հրապարակվել են Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարները
03/02/2015 11:46
Կարդացեք նաև
Կուբայի «Գրանմա» թերթը փետրվարի 3-ին վերջին կես տարվա ընացքում առաջին անգամ հրապարակել Է Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆիդելը բացառիկ անձնավորություն Է»,- ասված Է կուբայական հեղափոխության 88-ամյա առաջնորդի լուսանկարների տակ արված գրություններում:
Ֆիդել Կաստրոն երկար ժամանակ դուրս չԷր գալիս հանրության առաջ, իսկ նրա հրապարակված վերջին լուսանկարը թվագրված Է անցյալ տարվա օգոստոս ամսով: Ընթացիկ տարվա սկզբին զանգվածային լրատվամիջոցներից մի քանիսը գրել Էին Կաստրոյի մահվան մասին: Լուրերը հերքվել Էին հունվարի վերջին. այն ժամանակ պետական գործիչը երկարատեւ լռությունից հետո նամակով դիմել Էր կուբացի ուսանողներին: Դրանում, ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, Կաստրոն նշել Էր, որ նախկինի պես «չի վստահում ԱՄՆ-ի քաղաքականությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում