Աբովյանում արտահերթ քաղաքապետի ընտրություններ են սպասվում
09/08/2012 10:53
Նմանատիպ
Չնայած որ Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի շուրջ 500 –ից ավելի համայնքներում սեպտեմբերի 9 –ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շարքում նախատեսված չեն Աբովյան քաղաքի քաղաքապետի հերթական ընտրություններ, այնուամենայնիվ, շշուկներ կան, որ որ Աբովյանի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանն այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով հրաժարական կտա, իսկ նրա փոխարեն Աբովյանի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի է ԲՀԿ կուսակցության նախագահի սանիկ Արթուր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանի (Պալաչ) և Գագիկ Ծառուկյանի միջև վերջերս վատ հարաբերություններ էին ձևավորվել’ կապված Գագիկ Ծառուկյանի բարեգործական միկրոերթուղիների հետ: