Չարփանաքի հայկական եկեղեցին վերակառուցվում է
09/08/2012 11:22
Նմանատիպ
Աղթամար եկեղեցին վերակառուցելուց հետո թուրքական կառավարությունն սկսել է Վանի Չարփանաք կղզու եկեղեցու վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ կատարել:
Վերակառուցումն իրականացվում է Վանում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից հետո տուրիզմը զարգացնելու նպատակով, հայտնում է «Ջիհան» գործակալությունը:
Չարփանաքի եկեղեցու վերականգնմանն ուղղված նախնական աշխատանքներն արդեն սկսվել են:
Թուրք ճարտարապետների պնդմամբ’ 1720 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժից եկեղեցին էական վնաս է կրել, սակայն կանգուն է եղել մինչև 1915 թ-ը, սակայն 2011 թ-ի երկրաշարժից այն լուրջ վնաս չի կրել: