Իտալիայի նոր նախագահ Մատարելան հավատարմության երդում Է տվել հանրապետությանը
Նմանատիպ
Իտալիայի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Սերջո Մատարելան փետրվարի 3-ին երդում Է տվել որպես Իտալիայի նոր նախագահ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Անցած շաբաթ օրը Իտալիայի խորհրդարանի անդամները Մատարելային ընտրել են պետության նոր ղեկավար: Նա Իտալիայի Հանրապետության 12-րդ նախագահն Է հռչակվել երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում անցկացված քվեարկության արդյունքում, որին մասնակցել են 20 մարզերի ներկայացուցիչներ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, 73-ամյա Մատարելան 1987 թվականից մինչեւ 1990 թվականը եւ 1998 թվականից մինչեւ 2001 թվականը եղել Է Իտալիայի կառավարության վեց կազմի անդամ:
Նա զբաղեցրել Է պաշտպանության նախարարի, հանրակրթության նախարարի, խորհրդարանի հետ կապերի նախարարի, ինչպես նաեւ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում