Միջազգային դաշինքը Սիրիայում և Իրաքում զգալի վնասներ է հասցրել ԻՊ-ին

Միջազգային դաշինքը Սիրիայում և Իրաքում զգալի վնասներ է հասցրել ԻՊ-ին

Միջազգային դաշինքն ԱՄՆ-ի գլխավորությամբ փետրվարի 2-ին 27 օդային հարվածներ է ուղղել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Հարվածներինը ուղղվել են սիրիական Քոբանիի մերձակայքում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նրանք սկսել են նահանջել, վնասներ են կրել մարտական մի քանի ստորաբաժանումներ, փոխադրամիջոցներ:

Քոբանի քաղաքը նախորդ շաբաթվա ընթացքում ազատագրվել էր ԻՊ-ից: Այժմ պայքարը շարունակվում է քաղաքի մերձակա գյուղերում, որտեղ կենտրոնացել են ահաբեկիչները: Բացի այդ, օդային մեկ հարված է ուղղվել Դեր Զորի մերձակայքում գտնվող ԻՊ-ի հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ: Մյուս 17 հարվածներն ուղղվել են Իրաքում կենտրոնացած ահաբեկիչների ուղղությամբ` 10-ը քաղաքների ուղղությամբ: Ոչնչացվել են զինապահեստներ, փոխադրամիջոցներ, մարտական ստորաբաժանումներ:

Միջազգային դաշինքի կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկրներ: ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողությունները սկսվել են օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում սեպտեմբերի 23-ից: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում