ՄԱԿ-ի դատարանը մերժել Է Սերբիայի նկատմամբ Խորվաթիայի առաջադրած ցեղասպանության մեղադրանքը

ՄԱԿ-ի դատարանը մերժել Է Սերբիայի նկատմամբ Խորվաթիայի առաջադրած ցեղասպանության մեղադրանքը

Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել Է 1991 – 1995 թվականներին Հարավսլավիայի տրոհումից հետո Խորվաթիայի տարածքում մարտական գործողությունների ընթացքում ցեղասպանություն իրագործելու՝ Սերբիայի նկատմամբ Խորվաթիայի հարուցած հայցի բավարարումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վճիռը կայացրել Է 17 դատավորներից բաղկացած կոլեգիան, այն ընթերցել Է դատարանի նախագահ սլովակ Պետեր Տոմկան:

«Խորվաթիան չապացուցեց խորվաթ բնակչության բնաջնջման մտադրությունը»,- ասել Է Տոմկան դատավճռի մեկուկեսժամվա ընթերցման արդյունքում:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Խորվաթիան պնդում Էր, որ Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը (որի իրավահաջորդն Է դարձել Սերբիան) պատասխանատվություն Է կրում 12,5 հազար խորվաթների զոհվելու համար: Խոսքը վերաբերում Է հիմնականում Վուկովար քաղաքում, Կնին քաղաքի շրջանում, Արեւելյան եւ Արեւմտյան Սլավոնիայի եւ Դալմաթիայի մարզերում կատարված սպանություններին: Սերբական կողմը վիճարկում Էր զոհերի այդ թիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում