Իվանիշվիլին սիրում է խառնվել ուրիշների անձնական կյանքին. Ալասանիա

Իվանիշվիլին սիրում է խառնվել  ուրիշների անձնական կյանքին. Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան մեկնաբանել է Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարություններն այն մասին, թե պլանավորում է ֆիլմ նկարահանել նախորդ, ինչպես նաև ներկա բարձրաստիճան պաշտոնյաների մասին. տեղեկացնում է Грузия online-ը:

Այն հարցին, թե արդյոք պաշտպանության նախկին նախարարը կընդգրկվի այդ ֆիլմում, և արդյոք չի ակնկալում, որ նախարարի պաշտոնավարման իր շրջանը իրավական հարթություն կտեղափոխվի, Ալասանիան կարճ պատասխան է տվել:

«Արդեն մեկ տարի է, կամ գուցե փոքր-ինչ ավելի քիչ, ինչ դատախազությունը Պաշտպանության նախարարությանն է հետաքննում և ոչինչ գտնել չի կարողացել: Ես վստահ եմ, որ նրա այդ փորձը ևս անհաջողության կմատնվի: Նա, ինչպես հայտնի է, սիրում է խառնվել ուրիշների անձնական կյանքին, և եթե այդպես շարունակի, դա հենց նրա դեմ կշրջվի»,- ասել է նախկին պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում