Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հասաքե մարզի մի քանի գյուղերի վրա

Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հասաքե մարզի մի քանի գյուղերի վրա

Քրդական ուժերը փետրվարի 3-ին վերահսկողություն են հաստատել Հասաքե մարզի Թել Հարմազ գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերը հաջողության են հասել ԻՊ-ի դեմ թեժ բախումներից հետո: Նրանք նաև հսկողություն են հաստատել Ուխան, Քարմարար, Բանդար Անզան գյուղերի վրա, որոնք գտնվում են Քոբանի քաղաքի արևմտյան հատվածում և արևելյան հատվածում գտնվող Հուլակի գյու ղի վրա:

Քրդական ուժերն ավելի քան 4 ամիս պայքարելուց հետո Քոբանի քաղաքն ազատագրել են ԻՊ-ից: Քոբանիի մոտ 200 հազար բնակիչներ ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում` Հալեպի մարզի գրավված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանին մոտ:

Սիրիայում 2015թ.-ի առաջին ամսվա ընթացքում գրանցվել է զոհերի թվի ամենացածր ցուցանիշը՝ կազմելով 2683 մարդ, որի մեջ ընգրկված է զոհված խաղաղ բնակիչների, զինվորականների և զինյալների թիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում