Աբխազիայում կարանտին է հայտարարված
Նմանատիպ
Շնչուղիների սուր վիրուսային վարակի բռնկման պատճառով Աբխազիայում մեկշաբաթյա կարանտին Է հայտարարվել բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության կրթության նախարարությունում: «Քանի որ ինչպես մայրաքաղաքում, այնպես Էլ շրջաններում դպրոցների աշակերտների մեծ մասը բաց Էին թողնում դասերը, մենք հարկադրված Էինք մեկշաբաթյա կարանտին հայտարարել: Պատկերը նույնն Է մենկապարտեզներում»,- ասել են նախարարությունում:
Նաև կարանտին Է հայտարարվել Աբխազիայի դրամատիկական թատրոնում, որտեղ հիվանդ Է դերասանների մեծ մասը, դադարեցված են բոլոր ներկայացումները:
Շնչուղիների սուր վիրուսային վարակով հիվանդացածների ստույգ թիվն առողջապահության նախարարությունը չի հայտնում, բայց հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում նկատվում Է բժիշկների մոտ զգալի քանակությամբ հիվանդների ընդունելություն: Սուխումի հանրապետական հիվանդանոցում նույնպես կարանտինի ռեժիմ Է սահմանվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում